copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:22 20-06-2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելը և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարը:

Հայաստանի պատվիրակությունը նախ շրջել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, թանգարանի պատմությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված վերակառուցման ընթացքին:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում համագործակցության հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահ­պանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավա­րությունը՝ շեշտելով հատկապես թանգարանային ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հիմնադրամի ստեղծումը նպատակ ունի նպաստելու Հայաստանում մշակույթի կառավարման արդյունավետության բարձրացմանը, աջակցելու պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ներդրվող նոր գործիքակազմը հնարավորություններ կստեղծի իրականացնելու մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր՝ միաժամանակ նպաստելով հայկական մշակույթի միջազգայնացմանը:

Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրենը, ողջունելով Հայաստանում իրականացվող ոլորտային լայնածավալ բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը հատկապես «Մշակույթի զարգացման» հիմնադրամի կարողությունների զարգացման, ինչպես նաև թանգարանների վերափոխման կոնցեպտների մշակման ուղղությամբ:

Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։

Ժաննա Անդրեասյանը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանում սպասվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությանը, որն իրականացվում է Բրիտանական թանգարանի հետ համատեղ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը