Ներքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 18-06-2024

Օրակարգ․ Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախի հայաթափմանը նախորդած և հաջորդած զարգացումների, Սրբազան պայքարից Արցախի բնակչության ունեցած ակնկալիքների, Հայաստանի իշխանությունների կողմից արցախցիներին թիրախավորելու քաղաքականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել։ «Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պարտադրանքով, կամ թելադրանքով, և դա ուներ մի նպատակ․ քանի որ պիտի լիներ այն, ինչ որ եղավ սեպտեմբերին, ապա պետք էր նաև, որ Արցախը չունենար իշխանություն»,- ասաց մեր զրուցակիցը՝ համաձայնելով լրագրողի դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանին Երևանից են պարտադրել հրաժարական տալ։

Արցախի ԱԺ պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նպաստում է արցախցիների արտագաղթին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել