copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:57 16-06-2024

Արմավիրի մարզում՝ ICE BEER գարեջրատան դիմաց, 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Գնել Մ․-ն և 26-ամյա Էրիկ Գ․-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ հնարավոր է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ հասցրած լինեն միմյանց և նշված վիճաբանությունը գուցե շարունակություն ունենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով և կատարված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 28-ին ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4/7 հասցեում գործող «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Գնել Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Պ․-ն և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն ծեծի են ենթարկել Էրիկ Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և Էրիկ Գ․-ի հորը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել