Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 16-06-2024

Հեծանիվի ճակատագիրն էլ է Արցախի ճակատագրի նման լինելու. հարցում` Փաշինյանի կեցցե-ների մասին

Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին քննադատության ենթարկեց, որ ի տարբերություն իր պաշտոնավարման սկզբնական շրջանի՝ վերջին տարիներին նա այլևս հեծանիվ չէր վարում, Փաշինյանը կրկին սկսեց հեծանիվ վարել, ինչպես նաև իր հետ հեծանիվ վարելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հրավիրեց միանալ իրեն։

Ավելին՝ Փաշինյանն օրերս գրառում էր կատարել, նշելով՝ կեցցե՛ հեծանիվը։

Հատկանշական է, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը փառաբանում է, ժամանակի ընթացքում մենք կորցնում ենք։

Ժամանակին վերջինս հայտարարում էր՝ կեցցե՛ Արցախը, որոշ ժամանակ անց մենք կորցրինք Արցախը, վարչապետը պնդում էր, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը, այժմ, իրավապաշտպանների և փորձագետների համոզմամբ, Հայաստանը վերածվել է իրական բռնապետության։

Իսկ թե ի՞նչ են քաղաքացիները հասկանում, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է կեցցե՛ հեծանիվը, Oragir.News-ը ճշտել է հարցախույզի միջոցով։

«Ոչ մի բան, ես իրեն ընդհանրապես չեմ հասկանում»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ այսպես պատասխանեց.

«Հեծանիվի ճակատագիրն էլ է Արցախի ճակատագրի նման լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում