copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:11 16-06-2024

Իրանը կոչ է արել G7-ին հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից»

Իրանը կիրակի օրը կոչ է արել G7-ին հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից», ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով G7-ի հայտարարությանը, որը դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի վերջին սրումը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Մեծ յոթնյակն» ուրբաթ օրը զգուշացրել է Իրանին միջուկային հարստացման ծրագրի առաջխաղացման առնչությամբ, ասել, որ պատրաստ կլինեն նոր միջոցներ ձեռնարկել, եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ հանձնի Ռուսաստանին:

«Ուկրաինայի պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ գործողություն է, որը ծառայում է միայն կանխակալ քաղաքական նպատակներին», - ասել է Քանանին։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի միջուկային անվտանգության վերահսկիչի Կառավարիչների խորհուրդը, որը բաղկացած է 35 երկրներից, բանաձև ընդունեց՝ կոչ անելով Իրանին ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել տեսուչների վրա դրված վերջին արգելքը:

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` Իրանը պատասխանել է՝ արագորեն տեղադրելով լրացուցիչ ուրան հարստացնող ցենտրիֆուգներ Ֆորդոյում և սկսել մյուսների տեղադրումը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի