copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:18 11-06-2022

Ղարիբաշվիլին Վրաստանի նախագահին համեմատել է ապակառուցողական ընդդիմության հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի՝ ԵՄ անդամակցության գործընթացում կառավարության անգործության մասին նրա խոսքերից հետո։

«Ցավալի է, որ տիկին Սալոմեն ուղղակի կրկնում է այդ ապակառուցողական, վնասակար ընդդիմության, երկրի թշնամիների արտահայտությունները և տեղավորվում նրանց նարատիվի մեջ, ինչը շատ ցավալի է։ Հուսով եմ, որ նա ավելի լավ կհասկանա կառավարության աշխատանքը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին:

Նա նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի հայցադիմումը հանձնելուց հետո նա բանակցություններ է վարել բազմաթիվ եվրոպացի քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ միության ընդլայնման հակառակորդների հետ, իսկ Վրաստանի արտգործնախարարը մինչև 20 հանդիպում է ունեցել ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։

Միաժամանակ Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ անձամբ է ստորագրել Զուրաբիշվիլիի արտասահմանյան ուղևորությունների վերաբերյալ կառավարության վարչակազմի ստացած բացարձակապես բոլոր դիմումները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր