copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 20:18 15-06-2024

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Գյումրի

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։

Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, հակիրճ ներկայացրել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները, գործունեության ոլորտները, տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, խոսել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում մինչ այս Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին․

«Սուբենցիոն ծրագրի շրջանակներում մեր բոլոր համայնքապատկան կառույցներում տեղադրել ենք արևային վահանակներ, ԵՄ ֆինանսավորմամբ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում էլեկտրական ավտոբուսներ ենք ձեռք բերելու և շահագործելու ենք ներքաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում։ Այս մեքենաների շահագործումը մեզ համար կլինի պիլոտային։ Հետագայի համար պլանավորում ենք քաղաքի տրանսպորտային ցանցը փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, տեսնենք ինչպիսի հնարավորություններ կունենանք, երբ կկարողանանք իրականացնել այդ ամենը»,-ավելացրել է Վ․Սամսոնյանը։

Էլեն Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել Գյումրի-Գլենդել քույր քաղաքների, համագործակցությունների և մի շարք հարցերի մասին, ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականցվող ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ