copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:54 15-06-2024

Երևանում հատուկ փրկարարները ջրանցքից դուրս են բերել ու փրկել անօգնական շանը․ shamshyan.com 

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի (հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի տան մոտ) շունը ընկել է ջրանցքը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ շունն ընկել է Հրզադանի ներքին ջրանցքը և դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրային փոխադրամիջոց։

Փրկարարները նավակով մտել են ջրանցքը, անցել փակ տարածություն և շանը փրկել՝ դուրս բերելով անվտանգ վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը