copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:55 14-06-2024

Կեցցե՛ հեծանիվը. Փաշինյանը հեծանվավազքի համար Երևանի քաղաքապետարան չի դիմել

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար հեծանվավազք է կազմակերպում Երևանում, որին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ։

Մի կողմ թողնենք, թե Փաշինյանի հետ հեծանիվ քշողներն ովքեր են՝ անվտանգության աշխատակիցներ, ՔՊ-ական պատգամավորներ, ՔՊ-ակտիվի ներկայացուցիչներ և այլն։

Խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն օրինախախտ է, նա հեծանվավազք կազմակերպելու համար այս ընթացքում որևէ անգամ չի դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանա։

Oragir.News-ի հետ զրույցում Երանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հետևյալ պատասխանը տվեցին՝ «Որևէ դիմում չենք ստացել»։

Oragir.News-ը Ոստիկանությունից փորձեց ճշտել, թե արդյոք հնարավո՞ր է առանց դիմումի 50 կամ 100 հոգով հեծանվավազք իրականացնել Երևանում։ Մեզ պատասխանեցին, որ հարցի հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է։ Քանի որ Երևանի քաղաքապետարանից մեկնաբանություն ստացել էինք, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հանուն շոուի թքած ունի օրենքների վրա, կարևորը՝ կեցցե՛ հեծանիվը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին