Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 14-06-2024

Երեխեքի համար է վտանգավոր. Գեղանիստի կամուրջը փլվելուց 2 ամիս անց դեռ ավերակ վիճակում է

Քաղաքացիներն ահազանգում են Oragir.News, որ արդեն 2 ամիս է, ինչ Արգավանդից Գեղանիստ տանող կամուրջը փլվել է և հնարավոր չէ մեքենաներով երթևեկել։

Oragir.News-ը եղավ Գեղանիստում։ Քաղաքացիների խոսքով ՝ «արդեն 2 ամսից ավել է նման վիճակում է, դեռ սայլը տեղից չի շարժվել»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց՝ «Դեռևս չեմ նկատել գան, հետաքրքրվեն, կուզեմ՝ շուտ սարքեն, երեխեքի համար է վտանգավոր»։

Քաղաքացիները ստիպված են մեքենաների համար նախատեսված կամուրջը ոտքով անցնել։ Թեև կամուրջը երկու կողմից փակ էր, սակայն քաղաքացիները մեծ դժվարությամբ անցնում էին։

Մեքենաները, որոնք Գեղանիստից պետք է շարժվեն Արգավանդ- Երևան, հակառակ ուղղությամբ են երթևեկում, իսկ հասարակական տրանսպորտը՝ մինչև կամուրջը։

Հիշեցնենք, որ Գեղանիստ-Երևան ավտոճանապարհին գործող կամրջի հետիոտնային մոտ 10 մետր երկարությամբ հատված փլուզվել էր ապրիլի 4-ին։ Պատկան մարմինները խոստացել էին սեղմ ժամկետներում նորոգել կամուրջը։ Իսկ մեկ ամիս առաջ էլ նշել էին, թե հայտարարված մրցույթում հայտ չի ներկայացվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել