Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:38 14-06-2024

Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ. shamshyan.com

Մայիսի 30-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արագածավան գյուղում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ:

Ոստիկանության Թալինի բաժնի և Թալինի ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 21:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Խ․-ին պատկանող շինության վրա կրակոցները արձակել է Արագածոտնի մարզի բնակիչներ 46-ամյա Արտյոմ Մ․-ն, 42-ամյա Շիրմազ Ս․-ի կողմից վարած ավտոմեքենայից։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Մ․-ին և Շիրմազ Ս․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ