copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:08 14-06-2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է․ Ավանեսյան

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է։ Այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այն քաղաքացին, որի երեք մատները հեռացրել են, վիրահատությունից հետո վիճակը գնահատվում է բավարար։ Վիրահատությունը անցել է բարեհաջող, նա ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Մյուսները առաջիկայում դուրս կգրվեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերջինս գնահատում ոստիկանների կողմից այդ օրը իրականացրած գործողությունները, որի հետևանքով տուժածներից մեկը գլխուղեղի ցնցման է ենթարկվել, նախարարը պատասխանեց․ «Գլուխը ջարդած հիվանդ մենք չունենք»։

Նրա խոսքով՝ իր օրակարգում կա՞ նաև տեսակցել հոսպիտալացված անձանց, հարցին՝ ի՞նչպես քաղաքացիները կընդունեն նախարարին, Ավանեսյանը պատասխանեց․ «Երեք տարիների ընթացքում ինձ միշտ լավ են ընդունել բոլորը»։

Նախարարը ընդգծեց, որ այդ օրը ոստիկանությունը գործել է իրավաչափ ու պաշտպանել է հասարակական կարգը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ