copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:41 14-06-2024

Պարզվել է Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպшնած կասկածյալների ինքնությունը. shamshyan.com

Պարզվել է հունիսի 13-ին Երևանում՝ Նորագավիթ թաղամասում, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանին հրազեններով սպանած անձանց ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:25-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի 92 հասցեի մոտ, որի ժամանակ Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մարտիրոսյանն ու Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Ավետիսյանը, իրենց մոտ պահվող ապօրինի հրազեններով, կրակոցներ են արձակել Մ. Խաչատրյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Մարտիրոսյանին և Ն. Ավետիսյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը