copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 13-06-2024

ԲԴԽ նախագահը կհաղթի՞, թե՞ Աննա Հակոբյանի ընկերուհին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որոշ տեղեկություններով՝ այսօր կհրապարակվի 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մոր՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ հարուցված կարգապահական վարույթով կայացված որոշումը: Դատական համակարգում անհամբեր սպասում են այդ որոշմանը, որից հասկանալի կդառնա նաեւ, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դիրքերն ինչպիսին են: Բանն այն է, որ Նաիրա Հովսեփյանը շաբաթներ առաջ հայտարարեց ԲԴԽ անդամությունը դադարեցնելու մասին, եւ լուրեր տարածվեցին, որ Աննա Հակոբյանի հետ ընկերություն անող այս կինը համարձակվել է չենթարկվել Կարեն Անդրեասյանին:

Տիկինը ԲԴԽ ղեկավարի անբարեհաճությանն արժանացել էր այն պատճառով, որ չէր մասնակցել դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությանը, քանի որ մտերիմ է Հարությունյանի հետ: Անդրեասյանը փորձում է դատական ողջ համակարգը ենթարկեցնել իրեն, իսկ Աննա Հակոբյանով պաշտպանված Հովսեփյանը փորձել է չենթարկվել: Նա շարունակում է պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, բայց նրա` որպես ամենախայտառակ դատավորներից մեկի վարքի մասին փաստաբանները լեգենդներ են պատմում:

Օրերս, հավանաբար Անդրեասյանին ինչ-որ բան հասկացնելու համար, Հովսեփյանն իր եւ վարչապետի կնոջ լուսանկարն էր հրապարակել` երաժշտության ներքո: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ավարտին մի քանի ամիս է մնացել: Փորձերը` օրենսդրական փոփոխությամբ հասնել ժամկետի երկարաձգման, չեն հաջողվել: Իշխանությունն Անդրեասյանից դժգոհություններ ունի նաեւ դատավորների կողմից ընդդիմադիրներին կալանք սահմանելու հարցերում որոշ «պռավալների» պատճառով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը