copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:07 12-06-2024

Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել. Փաշինյան

2018-ից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետեւյալն է եղել, որ 2018-ի ապրիլի դրությամբ մի իրդրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով, կամ պատերազմի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ այդ հարցը տվել եմ՝ լավ, էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին:

Բա հիմա ես այդ հարցի պատասխանն ունե՞մ: Այո, ունեմ, այդ հարցի պատասխանն է՝ Հայաստանի 29 743 քկմ-ն»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտը նա կլիներ, որ ինքը այն ժամանակ ընդուներ դա եւ գար դռնփակ ռեժիմով ասեր, որ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ դա պետք է լինի ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի:

«Մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 743 քկմ-ն: Ես սա ասում եմ, բայց նաեւ ինքս իմ մեջ զուգահեռ ասում եմ, որ ոչ իմ լեզուն կպտտվեն էն ժամանակ տենց բան ասեի: Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես իմ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ