copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:21 11-06-2024

Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան, ի՞նչ է ստացվելու․ Վահագն Ալեքսանյանը ԱԱԾ գաղտնալսումներ է լսում

Ձեր ուղերձին մենք միանալու ո՛չ ցանկություն ունենք, ո՛չ միտում ունենք, ո՛չ էլ առհասարակ պատրաստվում ենք, պարոն Մինասյան։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մենք չենք կիսում այն մոտեցումը, որը դուք ունեք։ Հասկանում եք՝ դուք 2020 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է հեռանա, մենք ասում ենք՝ այդ օրակարգը չենք կիսում։ Հիմա եկել եք այստեղ, այդ 400-500 մարդուն պահում եք Բաղրամյան փողոցում ամենօրյա ռեժիմով, գալիս եք այստեղ ներկայացնում եք, թե մի կարևորագույն հարց եք բերել՝ այ էս իշխանությունը, այ որ մի բան էլ լինի, ամեն ինչ ստացվելու է։

Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան, ի՞նչ է ստացվելու։ Հերիք չի՞ այդ ինքնախաբեությամբ զբաղվեք։ Մեզ ասում եք՝ ջրհեղեղ եք կազմակերպել, մեզ Պոսեյդոնի կամ Մովսեսի տեղն եք դնում, մեկ էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք, եթե Պոսեյդոնն ենք, ո՞նց եք ստիպելու, որ մենք ինչ-որ բան անենք։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ու չենք կիսելու ձեր օրակարգը, պարոն Մինասյան»,- նշեց Ալեքսանյանը։

Վահագն ԱԼեքսանյանը նաև նշեց, որ գաղտնալսումներ է լսել, որտեղ ցուցարարները բողոքում էին՝ բրինձների քանակից, որ իրենք էին ստանում ցույցերին մասնակցելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին