copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 10-06-2024

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշ Արմենակյան փողոցում «Yerevan City»-ի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:

Վարորդը փոխուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ