copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:01 16-12-2021

Երևանում 31-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Այսօր Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 07:30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ