Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:13 09-06-2024

Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմության հանրահավաքին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետեր Մագյարի կազմակերպած հանրահավաքին, գրում է dw.com-ը։ Փոխանցում է Tert.am-ը։

Մագյարը, խոսելով ամբոխի առջև, նշել է, որ նրանք միասին «կարող են փրկել Հունգարիան»։

«Մենք այստեղ ենք, և պատրաստ ենք փոխել մեր ճակատագիրը, որը մեզ ուզում է պարտադրել հանցագործ, ռեպրեսիվ իշխանությունը»,- ասել է ընդդիմադիրը։

Հարցումների համաձայն՝ Եվրախորհրդարանի հաջորդ ընտրություններում հունգարացի ընտրողների 25-ից 30 տոկոսը պատրաստ է քվեարկել Պետեր Մագյարի «Հարգանք և ազատություն» կուսակցության (TISZA) օգտին։ Մինչդեռ վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությանը կաջակցի ընտրողների 45-50 տոկոսը։ Սակայն այս ցուցանիշը, ինչպես նշում են սոցիոլոգները, նվազում է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել