Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:46 07-06-2024

Հակոբ Արշակյանն ու Հակոբ Ասլանյանը ներկա են գտնվել «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացմանը

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հունիսի 7-ին ներկա են եղել Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանում կայացած Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ փորձ էր արվում ոլորտը կանոնակարգել, և խորհրդարանը քննարկում էր «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, թերահավատություն կար, եւ շատերը հարցնում էին, թե Հայաստանն ինչ կապ ունի տիեզերքի հետ: «Բայց մենք հավատում էինք, որ ունենալու ենք նոր նվաճումներ: Սկզբում իսպանացի գործընկերների հետ իրականացրած, հետո նաեւ Հայաստանում մշակված արբանյակի թողարկումը բոլոր թերահավատներին հիմք տվեց հավատալու, որ Հայաստանում գիտությունն ապագա ունի, և այդ ապագան միայն ջանքերի շնորհիվ է դառնում իրականություն»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում արտադրված բազմաթիվ այլ ցուցանմուշների ևս ականատես կլինենք:

«Կարծում եմ՝ դժվար է գերագնահատել այն ձեռքբերումները, որոնց հիմա հասել ենք: Հույս ունեմ, որ մենք ավելի շատ համակարգեր ներգրավող, ավելի մեծ մասշտաբի նախագծեր կունենանք: Պետությունն իր վարած քաղաքականությամբ, գիտությանը հատկացվող միջոցներով և ուշադրությամբ կանգնած է ձեր կողքին: Շնորհավորում եմ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Հակոբ Արշակյանը:

«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից: Տիեզերք է դուրս բերվել 2023 թվականին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել