copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:35 07-06-2024

Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված