Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 18:44 06-06-2024

Եղիշե Մելիքյանը երկարաձգել է Փյունիկի հետ պայմանագիրը

Եղիշե Մելիքյանը կշարունակի գլխավորել «Փյունիկը»։

Հայաստանի նորընծա չեմպիոնը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել․

«Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկն» ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կնքել են համագործակցության նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտ:

«Ես շատ ուրախ եմ` Եղիշե Մելիքյանն երկարաձգել է պայմանագիրը: Դա նշանակում է, որ «Փյունիկը» կպահպանի մարտական ոգին ու բնավորությունը, որն օգնում է մեզ պայքարել հաղթանակի համար ամեն խաղում, ինչպես նաև կշարունակի ուրախացնել մեր հավատարիմ երկրպագուներին և օրինակ ծառայել «Փյունիկի» մարզադպրոցի սաների համար»,-նշեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:

Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2022 հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետը ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում: Նա մեկական անգամ ճանաչվել է Հայաստանի (2022) ու Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2021/22): Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» ղեկին Մելիքյանն ունի հաղթանակների 60% հարաբերակցություն:

«Ես շատ երջանիկ եմ շարունակել ճանապարհը «Փյունիկի» հետ միասին: Մենք ունենք նոր նպատակներ և սկսելու ենք նոր էջից: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Ես շատ եմ սիրում «Փյունիկը», դժվար է պատկերացնել իմ կյանքը առանց այս ակումբի, այդ փաստը ևս մեծ դեր է խաղացել որոշում կայացնելիս: Հպարտ եմ, որ միասին ստեղծել ենք նման թիմ և կոլեկտիվ, հաղթահարել ենք շատ դժվարություններ, և նոր մարտահրավերները մեզ չեն վախեցնում: Կոչ եմ անում երկրպագուներին լինել միասնական: Վստահ եմ՝ միասին շարժվելու ենք առաջ ու դեպի վերև»,-ասաց Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Շնորհավորում ենք Եղիշե Մելիքյանին նոր պայմանագրի ստորագրման առթիվ ու մաղթում նոր հաղթանակներ մեր թիմի ղեկին»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել