copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:58 07-06-2024

Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս. shamshyan.com

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Մ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բաղրամյանի բաժին և հայտնել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի վարչական տարածքում ունի սեփականաշնորհված 30 հա. հողատարածք, որի վրա կատարել է բավականին մեծ ծախսեր, գյուղատնտեսական աշխատանքներ՝ հողատարածքը մշակելու նպատակով:

Արմեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 31-ին ժամը 20։00-ի սահմաններում իր հողատարածքի հարևան սեփականատեր, Արմավիրի մարզի բնակիչ 75-ամյա Տոնական Կ․-ն իր հողատարածքը ոռոգելու ընթացքում ոռոգման ջուրը բաց է թողել իր հողատարածք, որով հեղեղել է իր հողատարածքը և իր կողմից կառուցած ճանապարհը՝ պատճառել իրեն մոտ 2 մլն դրամի գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Արմեն Մ․-ն աշխատում է «Էլքոր» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը