copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 07-06-2024

«Համով Զառան»՝ ՀՌՀ անդամի թեկնածու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ մի քանի ժամանոց փակ հանդիպումներ է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի 2 թեկնածուների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի թեկնածուների հետ: Ընդհանուր թվով՝ 5 հոգու հետ։

ՀՌՀ անդամի համար հայտ է ներկայացրել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Զառա Արամյանը` «Համով Զառան», եւ ոմն Գոհար Մուրադյան, ում ՔՊ-ականները բնութագրեցին որպես ամբիցիոզ տիկին, ով ոլորտի գիտակ է ներկայացել։ Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել, որքանո՞վ է կոմպետենտ:

Արամյանը հիշեցրել է հեռուստատեսությունում աշխատելու բազմամյա փորձը, նշել, որ նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ է աշխատել։ Երկուշաբթի ՔՊ-ում կորոշեն՝ որ թեկնածուին են առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում, իսկ ԱԺ-ին կներկայացնեն սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում։

Դատավորի թեկնածուներն էլ ՔՊ-ի սրտի դատավորներն են` վերաքննիչ քրեականի դատավոր Արմեն Դանիելյանը, որ հայտնի դարձավ Քոչարյանին կալանավորելով, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը։ Վճռաբեկում թափուր տեղ էր առաջացել դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում գրեթե բացառում են, որ Մխիթարյանին կգործուղեն վճռաբեկ, քանի որ նա «արհամարհել է ՔՊ-ին»` նախորդ ընտրություններից մեկի ժամանակ, նախապես իմանալով, որ իրեն չեն ընտրելու, ինքը մեկ այլ անձի «պռավադնիկն» է` չի եկել խորհրդարան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը