copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 06-06-2024

«Աննան համը հանում է»․ ՔՊ-ականները նյարդայնացած են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը, տեսքը եւ արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց․ «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել եւ մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ` լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը եւ հետո` կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երեւանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի` հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը եւ չի պատրաստվում հրաժարական տալ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը