copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:40 05-06-2024

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` ազդարարելով նոր նախաձեռնության մեկնարկի մասին:

«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքի մասին բավականին խոսվել է։ Այս ընթացքում հրապարակային խնդրանքները, հորդորները որևէ արդյունք չեն տվել։ Ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում։

Նկարում պատկերվածը ատելության խոսքի վառ դրսևորում է, որի վերաբերյալ բազմաթիվ արցախցիներ օբյեկտիվ վրդովմունք են արտահայտել՝ պահանջելով իրավական պատասխանատվության ենթարկելու գործիքներ կիրառել։

Տեղեկացնեմ, որ այս հարցով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Hovhannes Khudoyanը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Կհետևենք ընթացքին:

Դրանից զատ, ուզում նաև տեղեկացնել, որ Artak Beglaryan-ի, Նարե Սիմոնյանի և Arega Hovsepyan-ի հետ համատեղ մեկնարկում ենք նախաձեռնություն, որը նպատակ է հետապնդելու արձանագրելու արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքի դրսևորումները և իրավական ու այլ եղանակներով պայքարելու դրանց դեմ։

Այս հարցում ակնկալում ենք ձեր աջակցությունը և խնդրում ենք ատելության խոսքի դրսևորումներ նկատելու դեպքում հղումը կամ լուսանկարն ուղարկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ֆեյսբուքյան էջին։ Ուղարկված նյութերն ամփոփվելու են զեկույցների տեսքով և/կամ օգտագործվելու են ատելություն գեներացնողներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ ակնկալում ենք փաստաբանական համայնքի աջակցությունը՝ հավաքագրված նյութերի հիմքով իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել