copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:20 04-06-2024

Շարունակվում է արցախցիների նկատմամբ ատելությունը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգում է՝ ատելության խոսքը արցախցիների նկատմամբ ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում։

Գեղամ Ստեփանյանը թշնամու կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ ատելության խոսքի դրսևորման օրինակ է ներկայացրել։



«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքի մասին բավականին խոսվել է։ Այս ընթացքում հրապարակային խնդրանքները, հորդորները որևէ արդյունք չեն տվել։ Ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում։

Նկարում պատկերվածը ատելության խոսքի վառ դրսևորում է, որի վերաբերյալ բազմաթիվ արցախցիներ օբյեկտիվ վրդովմունք են արտահայտել՝ պահանջելով իրավական պատասխանատվության ենթարկելու գործիքներ կիրառել։

Տեղեկացնեմ, որ այս հարցով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Կհետևենք ընթացքին:

Դրանից զատ, ուզում նաև տեղեկացնել, որ Արտակ Բեգլարյանի, Նարե Սիմոնյանի և Արեգա Հովսեփյանի հետ մեկնարկում ենք համատեղ մի նախաձեռնություն, որը նպատակ է հետապնդելու արձանագրելու արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքի դրսևորումները և իրավական ու այլ եղանակներով պայքարելու դրանց դեմ։

Այս հարցում ակնկալում ենք ձեր աջակցությունը և խնդրում ենք ատելության խոսքի դրսևորումներ նկատելու դեպքում հղումը կամ լուսանկարն ուղարկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ֆեյսբուքյան էջին։ Ուղարկված նյութերն ամփոփվելու են զեկույցների տեսքով և/կամ օգտագործվելու են ատելություն գեներացնողներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ ակնկալում ենք փաստաբանական համայնքի աջակցությունը՝ հավաքագրված նյութերի հիմքով իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը