copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:46 04-06-2024

Իրանը գետնի վրա ներգրավված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչմանը․ ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը չի տեսնում և չի պատկերացնում որևէ հետքայլ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որոնք երկու երկրներն ունեն տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Չեմ պատկերացնում անգամ որևէ հետքայլ՝ անկախ Հայաստանում կամ Իրանում այդ պահին գործող կառավարությունների կազմից»,- հավելեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Իրանը միասին իրականացնում մի շարք տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից էր, որ ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այսօր էլ գետնի վրա նրանք ներգրավված են «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանը։ Սա վերաբերվում է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածին, որը կառուցվում է իրանական ընկերությունների կողմից, Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները նույնպես իրանական ընկերություն է իրականացնում։ Իրանական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են նաև ճանապարհաշինարարական այն տենդերներին, որոնք Հայաստանի Հանրապետությունը հաստատում է»,-եզրափակեց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող