Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 04-06-2024

Արեն Մկրտչյանի ֆոտոստուդիա-մոնտաժայինը փակվե՞լ է

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը այս ծայրահեղ դժվարին օրերին ինքնագովազդով է զբաղված։ Պատգամավորը հայ ժողովրդին բաժին հասած այս աղետը օգտագործում է ի շահ իրեն, փիար անում՝ կործանվող քաղաքի հաշվին։

Հայտնել էինք նաև, որ աղետի գոտու մասին տեսանյութերի տակ նա դնում է իր անուն֊ազգանունը` որպես լոգո։

Երեկ էլ պատգամավորը հերթական տեսանյութն է հրապարակել աղետի գոտուց։ «Փրկարարների օգնությամբ պարանային եղանակով տեղափոխվեցի Դեբեդի մյուս ափ` շփվելու Սանահին կայարանի արգելափակված հատվածի բնակիչների հետ, ծանոթանալու իրավիճակին։
Մանկապարտեզն ու դպրոցը չեն հեղեղվել։ Մասնակի տիղմապատ է մանկապարտեզի հետնաբակը։ Վնասվել են առափնյա տները։ Բնակիչներն ապահովված են սննդամթերքով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով»,- տեսանյութին կից գրե է նա։

Հրապարակված տեսանյութը, սակայն, այս անգամ լոգո չունի․ կա՛մ Արեն Մկրտչյանը փակել է ֆոտոստուդիա-մոնտաժայինը, կա՛մ հասկացել է, որ ծիծաղելի դրության մեջ է հայտնվել։

Տեսանյութը դիտելիս էլ ամենևին տպավորություն չի ստացվում, թե Արեն Մկրտչյանը աղետի գոտի է մեկնել օգնելու, աշխատաննքներին աջակցելու համար։ Հնարավոր չէ չնկատել, որ բոլոր տեսանյութերում Մկրտչյանը մաքուր շորերով է, պարզապես ներկա նկարահանումներին․ քայլում է, պատուհանից նայում, երբեմն նաև շփում ունենում բնակիչների հետ ․․․ առաջին հայացքից տպավորություն է, որ պարապ-սարապ շրջում է Ալավերդիում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին