copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:19 03-06-2024

Տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

«Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները, հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։

Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում