copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:32 02-06-2024

Պետրո՛ս, դու ապրել ու ապրում ես «ով տեր՝ ես ծառա» սկզբունքով․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Petros, դու քո կենսագրությամբ ստեղծել ես էնպիսի կերպար, որ քո կողմից վիրավորանքի ու ատելության խոսքի թիրախ դառնալը միայն բարձրացնում է ցանկացած մեկի հեղինակությունը։ Ինչու՞: Որովհետև դու ապրել ու ապրում ես «ով տեր՝ ես ծառա» սկզբունքով, ու ես վստահ եմ՝ եթե Շարժումը հաջողի՝ դու փորձելու ես հայտնվել «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որպես հոգևոր հարցերով գլխավոր հարցազրուցավար։

Այնուհանդերձ, կետ առ կետ բովանդակային արձագանք կատարեմ սադրիչ նյութիդ.

1) Ես ոչ մեկի գրպանում չեմ եղել ու չեմ լինելու։ Ես անմնացորդ օգնել ու օգնում եմ բոլոր այն շարժումներին ու ուժերին, որոնց նպատակն իմ Հայրենիքն անընդհատ պղծող ու կործանող շեֆիդ ղեկից հեռացնելն է։ Դու էլ դա լավ գիտես, շեֆերդ էլ լավ գիտեն։

2) Ես մասնագիտական ուժերիս ներածին չափով օգնում եմ բոլոր այն մարդկանց, ում շեֆիդ սպասարկող համակարգը հալածում է քաղաքական պատճառներով։ Թե՛ հայտնիներին և թե՛ անհայտներին։ Այդ պատճառով ես ամեն օր տասնյակ անծանոթ մարդկանց օրհնությունն եմ ստանում։ Դա՛ է իմ բուն վարձքը։ Իսկ դու՞ ում օրհնությունն ես ստանում։

3) Սուտ ես ասում, որ ոստիկանների ոտքերի տակ ինչ-որ բան են «պայթեցրել». նման բան չի եղել։ Եղել են ջրի շշերի ու ծխագլանակների փոխադարձ նետումներ։ Ով է սկսել՝ չգիտեմ։ Պատճառ չեմ տեսնում, որ ժողովուրդը սկսեր, որովհետև հաստատ մարդիկ էին տուժելու։ Դրա համար էլ ենթադրում եմ, որ սկսել են շեֆիդ ծառայող սադրիչները։

4) Կադրեր կան, թե ինչպես են լրիվ անմեղ մարդկանց ոստիկանները բռնում, քաշքշում ու ծեծում։ Երիտասարդի դեմքի վրա կոշիկի հետք է։ Շատ ցուցարարներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Դրա՞ մասին ինչ կասես։

ՀԳ. Ճիշտ ես ասում. մի քիչ էլ PR-ից եմ հասկանում (ստորև տեղադրված նկարն այդ մասին է): Բայց երբեք իմ բուն մասնագիտությանն ու առաքելությանը չեմ դավաճանում։ Սա՛ է ճշմարտությունը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ