Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:00 01-06-2024

Նիկոլ Փաշինյանի իրական երկիրը․ ռուսներին կարելի է, հայերին` ոչ. առցանց կազինոների կոնֆերանս Երևանում

Երկու օր առաջ հերթական «աշխարհացունց» միջոցառումն է տեղի ունեցել Երևանում․ մայիսի 30-ին և 31-ին մեր քաղաքում է անցկացվել ռուսական՝ MAC (MAC Affiliate Conference in Armenia) անունով համաժողովը։

Ըստ պաշտոնական, բաց աղբյուրների՝ կոնֆերանսին մասնակցել են ռուսական և հայկական 100 ընկերությունների 2500 մասնակիցներ և 30 ռուս բանախոսներ, որոնք ներկայացրել են, թե ինչպես գումար վաստակել առցանց տիրույթում, փորձի փոխանակում արել, ցուցադրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները, մաստեր կլաս կազմակերպել և իհարկե, եղել է «աֆթերփարթի», որի տոմսերը վաճառվել են առանձին (թեմաներին, բանախոսներին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ։

Առաջին հայացքից հետաքրքիր մի միջոցառում, բայց մի առանձնահատկությամբ․ միջոցառման մասնակիցների մեծ մասը առցանց կազինոններ էին, որոնք ՀՀ-ում գրանցված չեն։ Նշենք, որ առցանց կազինոների գործունեությունը ՀՀ օրենքով սահմանափակված է, իսկ գովազդը՝ արգելված։ Բայց այս միջոցառման կազմակերպիչները չգիտես ինչու դրա մասին տեղյակ չէին։

Ուշագրավ է MAC գործընկերային կոնֆերանսի հովանավորների և գործընկերների ցանկը, որոնց մեծ մասը նույնպես առցանց կազինոներ են։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, թե ի՞նչ դեր և մասնակցություն ունի իշխանությունը կազմակերպված կոնֆերանսին։ ԷՆ մամուլի քարտուղարը մեզ տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը նշված միջոցառման հետ որևէ առնչություն չունի։

Վստահ կարելի է պնդել, որ ՀՀ իրավապահ համակարգը աչք է փակել այս միջոցառման ապօրինի բնույթի վրա, ոչ ոք անգամ չի տուգանվել, իսկ լավ տեղյակ էին, քանի որ ՀՀ ոստիկանությունը հետևում էր միջոցառման անվտանգությանը։



















Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել