Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 21:06 31-05-2024

Բա Նիկոլի քամակը ո՞վ պահի. քաղաքացիները՝ ոստիկաններին աղետի գոտի ուղարկելու մասին

Աշխարհի տարբեր հատվածներում բնական աղետների հետևանքները վերացնելու հարցում մեծապես ներգրավում են ոստիկանությանը, քանի որ վերջինս պատրաստված է նաև նման աշխատանքների համար։ Հայաստանում նրանք չեն մասնակցում այսպիսի գործերի։ Ոստիկանների հիմնական գործառույթը դարձել է խաղաղ ցույցերը ցրելը, ցուցարարների և լրագրողների դեմ բռնություն կիրառելը։ Իսկ Ալավերդում ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում հավաքագրում են ուսանողների, որոնց մեծ մասը բավարար փորձառություն չունի։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ինչո՞ւ ոչ թե ոստիկաններին են տանում աղետի գոտում կամավորական աշխատանքի, այլ ուսանողներին»:

Քաղաքացիների մեծ մասը վրդովմունք արտահայտեց, որ ոստիկաններին չեն ներգրավել այդ աշխատանքներին։

«Երիտասարդները ազատ են, ոստիկանները զբաղված են հրապարակում»,- հեգնեց մի քաղաքացի։

«Ոստիկանները իրենց մարդիկ են, ո՞ւր տանեն։ Նրանց հրապարակ են տանում, որ ժողովրդին հանեն միտինգներից»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Բա Նիկոլի քամակն ո՞վ պահի»,- ասաց անցորդներից մեկը։

Հիշեցնենք, որ Ալավերդու ջրհեղեղի առաջին օրերին իշխանություններն ասում էին, թե կամավորների կարիք չկա։ Մի քան օր անց այս դիրքորոշումը փոխվեց։ Եվ սկսվեցին խոսել կամավորականների անհրաժեշտության մասին։ Աղետի գոտում ներկայում 400-ից ավելի կամավորականներ են ներգրավված աղետի հետևանքները վերացնելու, տներն ու նկուղները տիղմից մաքրելու, տուժածներին սնունդ, դեղորայք, հագուստ հասցնելու աշխատանքներում։ Նրանց և աղետի գոտու բնակիչների գնահատմամբ՝ ավելի շատ կամավորականների կարիք է զգացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ