copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:25 31-05-2024

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ակցիայի մասնակիցների ավտոմեքենաները ոստիկանությունը չի վերադարձնում

Արդեն հայտնել էինք, որ մայիսի 27-ին քաղաքացիները փակել էին Բավրա Գյումրի միջպետական ճանապարհի Թորոսգյուղի հատվածը, որի ընթացքում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բացել են ճանապարհը և բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից մեքենաները տեղափոխվել են հատուկ կայանման վայրեր։

«Ոստիկանության կողմից ( ի դեպ առանց քաղաքացիներին երկրորդ անգամ զգուշացնելու) բերման ենթարկվեցին խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները։Անհնազանդության ակցիայի մասնակից մի շարք քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածք։Մինչև այս պահը մեքենաները պահվում են հատուկ պահպանվող տարածքներում։Այս պահին իմ ունեցած տեղեկություններով`3 մեքենա գտնվում է Աշոցքի ոստիկանության համապատասխան բաժնում, 3 մեքենա էլ Ամասիայի ոստիկանության համապատասխան բաժնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը,ով ևս մասնակցել է անհնազանդության ակցիային։

Միրզոյանի խոսքով`մեքենաները չեն վերադարձվում բացառապես նպատակ ունենալով քաղաքացիների համար ստեղծել լրացուցիչ անհարմարություններ` կանխելով վերջիններիս կողմից անհանազանդության ակցիաներին մասնակցությունը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում