copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:40 28-05-2024

Նոր մանրամասներ. Օձունում փոցխով սպանված տղամարդն ուներ կին ու երեխաներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել և հայտնաբերվել էր 64-ամյա Լ. Խեչումյանի դին։

Oragir.News-ը կապ հաստատեց Օձուն գյուղի վարչական ղեկավար Ամրաստան Ջանինյանի հետ, ով ընդհանուր առմամբ՝ դեպքի մասին մամուլից էր տեղեկացել, սակայն հայտնեց, որ տղամարդն իրենց գյուղի բնակիչ է եղել, կին և երեխաներ ունեցել․

«Համացանցից եմ տեղեկացել, սպանվողը մեր գյուղի բնակիչ էր։ Ինչքան գիտեմ՝ կին ու երեխաներ ուներ, մի տղան իր հետ էր ապրում»,-հայտնում է վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամերի ընթացքում բացահայտվել է Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:

Կակածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանել է արարքը ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում