copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:05 28-05-2024

Աննա Հակոբյանը նոր ողբերգությո՞ւն է գուժում

Քանի դեռ իշխանական լրատվամիջոցներն ամբողջ ուժով «ահազանգում» էին, թե Բագրատ Սրբազանը, բնության տարերքի պատճառած աղետները հաշվի չառնելով, հանրահավաք է անում, նույն իշխանական ուժերն ի դեմս Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի՝ կազմակերպել էին խնջույք-փարթի, որի մուտքի սովորական «տոմսն» արժեր 20 հազար դրամ։

Խնջույքին մասնակցող արական սեռի ներկայացուցիչներին հրամայված էր կրել սև գույնի հագուստ, իսկ իգականներին՝ սպիտակ։

Լուսանկարները, որոնք հրապարակված են համացանցում, ցույց են տալիս, որ Աննա Հակոբյանը սպիտակ հագուստի հետ մեկտեղ վզին կրում է Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշակոթողի նմանությամբ զարդ։ Ի՞նչ է ուզում դրանով ասել Նիկոլ Փաշինյանի կինը՝ որ Արցախը մոռացված չէ՞, որ այն մտցվել է «իրական Հայաստանի» կա՞զմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն իր կնոջ միջոցով Ալիևին հայտնում է, որ տարածքային պահանջնե՞ր ունի Ադրբեջանի նկատմամբ։

Չէ՞ որ Արցախը գտնվում է Ադրբեջանի հանրապետության 86 600 քառ․ կմ տարածքում, որը ճանաչել է Փաշինյանը, ինչի հետևանքով էլ Ալիևը կարգադրել է պաշարել ու հայաթափել Արցախը։

Ընդհանրապես դժվար թե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը մարտահրավեր նետեն Իլհամ Ալիևին կամ Մեհրիբան Ալիևային։ Նրանք ոչ դրա «դուխն» ունեն, ոչ էլ, ճիշտն ասած, ցանկություն։ Բայց այ, թե ինչու է Աննա Հակոբյանն Արցախը հիշեցնող զարդ կրում, դա է հարցը։

Աննա Հակոբյանը, հավանաբար, սովորություն ունի սիմվոլներին ուշադրություն դարձնելու։ Օրինակ, տարիներ առաջ նա ցուցադրեց ևս մի վզնոց, որի զարդը պատրաստված էր փամփուշտից։ Այն ժամանակ այդ զարդի մասին Նիկոլի կինը խոսեց հետևյալ իմաստով՝ բավ է զինվել ու սպանել միմյանց․ թող այսուհետ փամփուշտները հալվեն մայրերի տիեզերական սիրո առաջ և դառնան զարդեր։ Մոտավորապես այս մոտիվն էր, որը Նիկոլ Փաշինյանի կինն այդ օրերին կիրառում էր «Կանայք հանուն խաղաղության» կոչվող նախաձեռնության շրջանակներում։ Դա նախորդել էր «մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» սկանդալային հայտարարությանը և հաջորդեց Մեհրիբան Ալիևային Արցախում մուղամ լսելու հրավերին։
Հիմա, օրինակ, Աննա Հակոբյանն Արցախը խորհրդանշող զարդ է կրծքին կրում, և եթե նախկին օրինակով դատենք՝ դա, անշուշտ, իր ընտանիքին բնորոշ լպիրշությունից բացի պետք է նոր ողբերգությունների անոնս դառնա։ Եվ այստեղ կարևոր չէ, թե «ողբերգություն» ասվածն ով ինչպես է ընկալում՝ անձնական, հասարակական, պետական մասշտաբներով․․․

Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ և նրանց հետ ընտանեկան կամ ընկերական կապերով փոխկապակցված մյուսների ներկայությունը հայոց պետական համակարգում, ելնելով այս վեց տարիների դառը փորձից, արդեն ողբերգության խորհրդանիշ է և բոլոր հնարավոր կերպով հակասում է Հայաստանի շահերին ու ենթակա է հեռացման։

Ինչքան շուտ, այնքան՝ լավ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել