Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:55 27-05-2024

Սիսիանում ոստիկանները մարդկանց մեքենայից իջեցնում ու գազ են փչում աչքերին․ ահազանգ

ՀՀ մի շարք բնակավայրերում այսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաները արժանացել են ոստիկանության աշխատակիցների կոշտ դիմադրությանը։

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոմեքենաներով ճանապարհը փակած քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել՝ գազ է փչել նրանց վրա, ինչի հետևանքով քաղաքացիների, հատկապես՝ երեխաների ինքնազգացողությունը վատացել է։

«Դեռ ճանապարհը չփակած, մեծ թվով ոստիկաններ եկան, առանց որևէ նախազգուշացում տալու,առանց բառ ասելու, սկսեցին մարդկանց վրա հարձակվել, գետնին տապալել, գազ փչեցին ժողովրդի աչքերին, սկսեցին ավտոմեքենաները «պլաշադկա» տեղափոխել։ Աբսուրդն այն է, որ ոստիկաններն արգելում էին նկարել իրենց վայրենի գործողությունները, ասում էին՝ մեր գործողությունները նկարելու իրավունք չունեք, մեր դեմքը մի նկարեք և այլն։ Մարդկանց ավտոյից իջացնում են ու գազ փչում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը