copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:15 26-05-2024

Առավոտյան միայն Լոռի ու Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու. Բագրատ Սրբազան

«Առավոտյան ժամը 08։00-ին մեկ մարդու նման պետք է սկսվեն անհնազադության ակցիաները, եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան: Ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողովուրդ, այլ միմյանց դեմքերին նայենք: Միմյանց պետք է տեսնենք միևնույն խրամատում: Մենք չպետք է թողնենք իրենց` գալու աշխատանքի, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են այդ գործից: Թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես իրենք դադարել են լինել այն պաշտոնյաները, որոնց դուք, իրենց բառերով, վարձել եք, որ ձեզ ծառայեն:

Առավոտից բացի Տավուշ և Լոռի տանող ճանապարհներից մնացած բոլոր ճանապարհները փակ պետք է լինեն»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ինքը ևս ներկա է լինելու անհնազանդության ակցիաներին։:

Ամենից շատ դիտված