copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:45 25-05-2024

Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած Armenian business forum 2024 միջոցառման ժամանակ իր ելույթի ավարտին աջակցություն է հայտնել անարդարացիորեն ձերբակալված և Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, ում ծննդյան օրն է այսօր։

«Եզրափակելով՝ ուզում եմ աջակցության խոսքեր հայտնել անարդարացիորեն ձերբակալված և Բաքվի բանտում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և հիշեցնել, որ այսօր մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Բոլորիս անունից ցանկանում եմ շնորհավորել և մաղթել նրան և բոլորին ուժ ու արիություն՝ արժանապատվորեն անցնելու այս թեստերը»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Armenian business forum 2024 միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ, հասարակական գործիչներ և հյուրեր, անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ։

Վերջին անգամ այս բիզնես ֆորումը Երևանում գումարվել է 2021 թվականին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը