copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:55 25-05-2024

Կոտայքում խմած տղամարդը հայհոյել է ոստիկանին, կրակոց արձակել ու հեռացել. shamshyan.com

Մայիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ մայիսի 16-ին, երբ ծառայության է եղել Չարենցավանի վարչական տարածքում, ժամը 05։30-ի սահմաններում իրեն են մոտեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայով 2 երիտասարդ, ովքեր հարցրել են Կարենի համարը, իսկ ինքը հայտնել է, որ չունի Կարենի համարը և չի կարող տրամադրել:

Այնուհետև նրանցից մեկը, ով ներկայացել է Հայկո անունով, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, որը տևել է մոտ 5 րոպե և խաթարել ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը, քանի որ «Opel»-ի վարորդը գտնվել է ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանը փորձել է հանգստացնել և ճանապարհել, որից հետո ինքը զանգահարել է ոստիկանության մեկ այլ ծառայողի և ներկայացրել կատարվածը։

Տվյալ անձը մոտեցել և ոտքով հարվածել է բաժնի դռանը և նստելով ավտոմեքենան, շարժվել է՝ ավտոմեքենայի սրահից արձակելով մեկ կրակոց, ինչի մասին ոստիկանության ծառայողը հեռախոսով հայտնել է ոստիկանության Չարենցավանի բաժին։

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ խուլիգանություն կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Ա․-ն, ով մայիսի 17-ի ժամը 10։30-ի սահմաններում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հայկ Ա․-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը