copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:24 24-05-2024

Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի մի հատվածի պահպանությունը

Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գազափարախոսություն ու հայեցակարգ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»,-ասել է նա։

«Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է միավորել, նույնացնել հայրենիք-պետություն հասկացությունները։

Դա է ՀՀ-ի կայունացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում, մենք մեր սահմանափակ ռեսուրսները , ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա»,- ավելացրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին