copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 24-05-2024

Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ապարատային շնչառության տակ է․ նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։



Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։



Oragir.News-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Լիլիթ Թափախչյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրերց, որ երեխայի վիճակը դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր․

«Բժիշկն ասաց, որ դեռ ծայրահեղ ծանր է երեխայի վիճակը։ Դրական տեղաշարժ դեռ չկա։ Գտնվում է ապարատային շնչառության տակ»,-հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։



Հիշեցնենք, որ 11-ամյա տղա երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով մայիսի 23-ին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ