copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:19 23-05-2024

Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինա են ուղարկում 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլար) չափով ռազմական օգնության նոր փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսին։

«150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օգնությունը կներառի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ, գրում է Sun-ը։ Բացի այդ, օգնության փաթեթը կներառի ոչ մեծ նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր և հեռակառավարվող վերջրյա սարքեր՝ 80 միլիոն ֆունտ արժողությամբ։

Նշվում է, որ միջոցները կհատկացվեն Ուկրաինայի օգնության միջազգային հիմնադրամից, որում Լոնդոնն ու նրա դաշնակիցները մարտ ամսվա դրությամբ ներդրել են շուրջ 900 մլն ֆունտ ստեռլինգ։ Հիմնադրամը միավորում է Բրիտանիային և նրա մի շարք գործընկերների, ինչպիսիք են Լիտվան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում