copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:50 23-05-2024

Ընդդիմությունը քվեարկում է, որովհետեւ մեկ բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ հավելել է. «Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը