copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:47 22-05-2024

Նիկոլ Փաշինյանը սպանում է Հայաստանը․ Պապ թագավորի ֆենոմենը

Նորօրյա «չՊապ» թագավորի ֆենոմենը դեռ շատ է հետապնդելու հայ ազգին։

Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել՝ ինչպիսի՞ն էր 371-374 թվականներին թագավորած Պապի բնավորությունը, աշխարհայացքը, Մեծ Հայքի կառավարման իր եղանակը։ Եթե Պապի մասին մենք դատենք, օրինակ, Փավտոս Բուզանդի «Պատմություն Հայոց» աշխատությունից, ապա այնտեղ նա ներկայացված էր, որպես չարագործ, հակաեկեղեցական գահակալ։

Իրականում Պապը երազել է իր երկիրը տեսնել անկախ, վերամիավորել է Հայքին բազմաթիվ նահանգներ, ծրագրել է ունենալ հզոր բանակ, որպեսզի այն պաշտպանի պետության անկախությունը, արդի եզրույթով ասած՝ տարածքային ամբողջականությունը։ Անգամ հակաեկեղեցականությունը, որը Բուզանդը վերագրում է երիտասարդ արքային, պետք է ընկալել, որպես սուվերենության դրսևորում․ արքան չէր ժխտում քաղաքակրթական արժեք քրիստոնեությունը, այլ ուզում էր, որ Հայոց Հայրապետն ընտրվի տեղում և լինի հայկական պետության ջատագով։

Փաշինյանը, տեղի-անտեղի խոսելով Պապ թագավորի մասին ինչ-որ արտահայտություններ, այստեղ էլ է կեղծում։ Ըստ ամենայնի, նա ցանկանում է, որ իրեն ընկալեն, որպես մեր օրերի Պապ թագավոր, բայց ինչպես կարելի է համեմատել Նիկոլ Փաշինյանին Պապ Արշակունու հետ։ Կա՞ որևէ ընդհանրություն, որևէ աղերս նրանց միջև։

Չկա ու չի կարող լինել, քանի որ ինչպես տեսնում ենք՝ նրանց գործունեությունները լրիվ ներհակ են։ «Պապ թագավորն այլևս չի՛ սպանվելու, Հայաստանի պետությունը չի՛ սպանվելու» արտահայտությունը, ասված այսօր խորհրդարանում, ոչ միայն անհեթեթ է իր բովանդակությամբ, այլ նաև վտանգավոր։ Այդ արտահայտությունն ասողին թվում է, թե իրեն (որ «Պապ թագավորն» է – հեղ․) կամ Հայաստանը պատրաստվում են սպանել։

Իհարկե, Փաշինյանը կարող է ասել ինչ մտքով կանցնի, բայց խնդիրը նրա դիմաց գտնվողն է, տվյալ դեպքում հազարավոր ոստիկաններով շրջապատված Ազգային ժողովի շենքի դահլիճում նստած քպ-ականները, որոնք նվիրված ու հիացած հայացքներով նայում են իրենց «նահատակ» կուսակցապետ-վարչապետին, և բեմադրված հարցուպատասխանով դակում, որ նա իսկապես Պապ թագավորն է ու Հայաստանի տառապանքի մարմնավորումը։

Փաշինյանն իրականում, ինչպես միշտ, անում է իր ասածի ճիշտ հակառակը։ Այդ նա՛ է սպանում Հայաստանը, և այդ սպանության որոշումներն են լեգալացնում իր ուսապարկ-պատգամավորները։ Արշավը, որ սկսել է Փաշինյանն աշխարհիկ, կամ եթե իր խոսքով ասենք՝ «իրական» Հայաստանի դեմ, համարում է գրեթե ավարտված։ Նրան մնացել է մասնատել ու ոչնչացնել եկեղեցին, դրա համար Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է, որ «քաղաքականության մեջ մտնում է այն հոգևորականը, որի առջև փակ են Աստծու շեմերը»։ Դրանով նա ուզում է եկեղեցու ներգրավվածությունը Հայրենիքի այս կտորի փրկության համար պայքարին ներկայացնել մեզ, որպես աթոռի պայքար՝ այնպիսի մի երևույթ, որ իրեն է բնորոշ։

Ըստ այդմ, եկեղեցին և մյուս բոլոր առողջ ուժերը, որ դեռևս գործում են Հայաստանի Հանրապետությունում, պետք է է՛լ ավելի վճռական ու հետևողական պայքարեն այս «չՊապ»-ի դեմ, և եթե, Աստված չտա, չհաջողեն այս պայքարում՝ մենք կունենանք «չՀայաստան», կամ չենք ունենա Հայաստան։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին