copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:38 22-05-2024

«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։ Tert.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին ընկերության վարորդները։

«Աշխատողների նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս։ Մեզ ասել են` ամեն 5 րոպեն մեկ 10 հոգու կարող են հեռացնել։ Նոր տնօրենը ոչ մեկին ոչ մի պարզաբանում չի ներկայացրել»,– ասաց վարորդներից մեկը։

«Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում։ Այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որն այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ:

Սամվել Ղազարյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի «մարդն» է, և հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենն առանց իրեն հարցնելու ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում»,–ասաց վարորդներից մեկը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում