copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:53 21-05-2024

Ճարահատյալ խոսող «ուսապարկերը»

Ազգային ժողովի հերթական քառօրյան է ընթանում։ Պատգամավորական ելույթներ են, ՔՊ-ի պարգևավճարների փոխհատուցման և նորերը վաստակելու ժամն է։

Նրանից ով բեմ է բարձրանում, քննադատում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, և դա բնական է։ Մարդիկ, ովքեր ՔՊ-ում են ընդգրկվել, ում սովոր ենք անվանել «ուսապարկ», հերթով, ինչպես դպրոցականները դաս պատասխանելիս, մոտենում են ամբիոնին՝ խոսելու Շարժման վատ, վնասակար լինելու մասին։

Ահա՛ մեկը, որն իր ճառն անվանել է «Եղծ աղանդոց»․ ըստ երևույթին, խորապես ազդվել է մեծն Եզնիկ Կողբացուց, բայց միայն վերնագրի առումով։ Ճառի էությունը ամենավերջին բառերով պախարակելն է հոգևորականներին, որոնք անտարբեր չեն Հայրենիքի ճակատագրի նկատմամբ, բայց այս «ուսապարկ»-ի կարծիքով, նրանք շահախնդիր ու ուրացողներ են, քանզի չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի ինքնաբոցավառ նվիրումը Հայաստանի սահմանները ճշտելու հարցում։

Մեկ այլը խոսում է, որպես «չհայ», ըստ երևույթին իր ազգային փոքրամասնության համայնքի ներկայացուցիչ լինելն է ակնարկում, բայց «չհայ» ասելով փորձում է Բագրատ Սրբազանի և նրա գլխավորած շարժման ուղղությամբ ռասիստական որակումներ տալ։ Խոսում է, որ այդ շարժումը, ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունները ոչնչացնելու ցեղասպան մտադրություն ունի։

Մյուսը խոսում է «հանցագործ նախկիններից», այդ որակումը վերագրելով բոլորին՝ ի՛ր ՔՊ-ից բացի։ Եվ ինչպե՛ս որակելով․․․ է՛լ Մարտի 1, է՛լ Հոկտեմբերի 27, է՛լ մանկապարտեզ-մանկատուն-որբանոցից կատարած գողություններ։ Եվ այդ ամենին հակադրում է «իրական» Հայաստանի անձնազոհ ղեկավարությանը, որի մի մասն էլ ինքն է։

Մեկուկես տասնյակ ելույթներ՝ տարբեր մարմնաշարժություններով, բառամթերքով, միմիկայով ուղղված են մի նպատակի՝ կատարել «շեֆի» հանձնարարականը, ցեխոտել ժողովրդի բողոքը։ Եվ, թեև, այդ ճառերն իբր թե ունեն քամահրալից արտահայտություն, բայց դատելով ճառասացների հուզմունքից ու դողդողացող բերաններից, նրանք, այնուամենայնիվ, ունեն շատ կոնկրետ մտավախություններ, որ պատգամավորական անձեռնմխելիությունից իրենց հնարավոր զրկումը հանգեցնելու է դառը հետևանքների։

Այս վախը, սակայն, զուգորդվում է բարձր տեղից իջեցված հրահանգի անխուսափելի կատարման անհրաժեշտության հետ։ Նրանք ճար չունեն, պետք է խոսեն, բայց նաև գիտակցում են, որ խոսում են կեղծ բաների մասին՝ երբ թվարկում են «500-ից ավել դպրոցների, 1980-ականներից ասֆալտի կարոտ գյուղերի, բարձրացված աշխատավարձերի, արժանապատիվ սահմանազատման» և այլուայլ մոգոնվածքների մասին։

Նրանք խոսելու են այնքան, ինչքան ժողովուրդը կհամբերի։ Իսկ այդ համբերությունն արդեն սպառվում է, և ուրեմն վա՛յ «ուսապարկերին»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի