Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 21-05-2024

Էժան շոուի մասնագետները․ նորակառույց զորամասերը վրանների ավելի ճոխ տարբերակներն են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է տարածել և գրառում կատարել՝ հայտնելով, որ լուսանկարներում նոր կառուցված զորամաս է: Զորամասերը, որոնք առավել շատ փայտե տնակներ էին հիշեցնում, կառուցվել են սենդվիչ-պանելների միջոցով, ինչը բազմաթիվ քաղաքացիների շրջանում տարակուսանք է առաջացրել, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում դրանք թշնամու կողմից հեշտությամբ կխոցվեն։

Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը հիշյալ զորամասերի կառուցումը որակել էր մեծ բարփոխումներ։ «Մեր նոր զորամասերից մեկն է: Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին: Համբերությունն ու աշխատանքը հաջողության գրավականն են»,- գրել էր նա:

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ընդհանրապես զորամասերն ունեն շատ կոնկրետ շինարարական, անվտանգության նորմեր։ Նա նկատոեց՝ քանի որ ռազմական գործողությունների ու անսպասելի հարվածների դեպքում զորամասերը հայտնվում են թիրախում, ապա նշանակում է, որ դրանք պետք է լինեն բավականին պաշտպանված։

Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ նորակառույց զորամասերի անվտանգությունը զրոյական մակարդակի վրա է գտնվում։

«Ըստ էության այդ պանելային սենդվիչներ վիճակով կառուցված այսպես կոչված մոդուլային տներն ընդամենը վրանների մի քիչ ավելի կոնֆորտ տարբերական են, բայց դրանց անվտանգությունը զրոյական է։ Դրանք կարող են թշնամու կողմից հեշտությամբ խոցվել, նույն հարվածի հետևանքով կարող է այնտեղ հրդեհ սկսվել։

Ենթադրում եմ, որ այդ նյութերը պետք է ինչ-որ չափով հրակայուն լինեն, բայց երբ կոնկրետ ինչ-որ հրիթիռահրետանային հարվածի են հայտնվում, դրա հրակայունությանը չի վերաբերում»,- ասաց Վրթանեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս զորամասերը վրանների մի փոքր ավելի ճոխ տարբերակն են, սակայն, ըստ էության, դրանք վրանային քաղաքներ ու ճամբարներ են։

Անդրադառնալով Արայիկ Հարությանի պնդմանը, թե պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին՝ ռազմական փորձագետը հիշեցրեց, որ մենք 6 տարի շարունակ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն բանակն օր օրի ավելի թուլանում ու քայքայվում է․

«Հիշում եք՝ ժամանակին ելակն էին բարափոխում հայտարարում, հետո ինչ-որ մայկա-տռուսիկի թեմաներ էին շեփորահարում, ի դեպ այդ խնդիրը մինչև այսօր այդպես էլ չլուծեցին։ Իմ կարծիքով նման հայտարարություններն անիմաստ է քննարկել, քանի որ դա այդ ինքնագովազդն ու ամեն փոքր քայլը այնպես են ներկայացնում կարծես թե ինչ-որ տիեզերական նշանակության մի բան են արել, իսկ այդ քարոզչական-գովազդային ֆոնի հետևում իրականում ավերել են բանակը՝ որպես հաստատություն, որպես ուժ»։

Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ այս ամենը նոր չենք տեսնում, 6 տարի շարունակ նույն պատկերն ենք տեսնում։

Ռազմական փորձագետը հավելեց, որ նման հրապարակումները բացառապես քարոզչական բնույթ են կրում՝ դրանք որակելով որպես շոու։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել