copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:51 21-05-2024

Սորոսի հիմնադրամի աշխատակից չեմ եղել. ՍԴ դատավորի թեկնածու

Ես, որպես պատգամավոր, ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ ձեր հարուստ կենսագրությամբ ազդեցության գործակալ չեք։ Այս մասին ասօր ԱԺ-ում, դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին՝ հարցրեց ըդդիմադիր պատգամավոր Ագնեա Խամոյանը՝ նկատի ունենալով թեկնածուի՝ Բաց հասարակության հիմնադրամների (Սորոսի) տնօրենների խորհրդի անդամ լինելու փաստը։

Դավիթ Խաչատուրյանը նշել է, թե հիմնադրամի աշխատակից չի եղել. «Դա լրիվ հասարակական գործունեություն է, և մենք ընդամենը որպես ծախսերի հատուցում ստացել ենք սիմվոլիկ գումար՝ ամսական 100 դոլարի կարգի»։

Նա մանրամասնել է, թե վեց ամիս առաջ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո ինչու համաձայնվեց առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնում. «Արայիկ Թունյանի (ՍԴ նախկին դատավոր) կողմից այլ պաշտոնի անցնելը եղել է անակնկալ․ ես իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավունքների դատարանի պրակտիկայի ուսումնասիրությանը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել