Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:34 21-05-2024

30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար: Թե քանի հատ նման շենք է ձեռք բերվել ու ինչի համար, պայմանագրում չի նշվում։

Դրանք, ըստ ամենայնի, շարժական կացարաններ են, որոնց մասին շատ էր խոսվում, երբ Ազատ գյուղում հայտնի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, եւ գիշերով հրկիզվեց զինվորների կացարանը` կեցության եւ անվտանգության տարրական պայմաններից զուրկ այդ վթարային շենքը, ինչի հետեւանքով 15 երիտասարդ զինծառայող մի քանի րոպեում զոհվեց:

Այն ժամանակ շատ խոսվեց այն մասին, որ ժամանակակից մոդուլային կացարաններ ձեռք բերելը թանկ չէ, ուղղակի պետությունը խնայում է միջոցները եւ զինվորներին պահում անմարդկային պայմաններում: Եվ հիմա` փոխանակ նման կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, որոնք որպես շարժական զորանոցներ կծառայեն, ձեռք են բերում ՆԳՆ-ի, ամենայն հավանականությամբ` ոստիկանության համար, որ իշխանություններին պաշտպանելու գործն ավելի պրոֆեսիոնալ եւ նվիրված իրականացնեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել